Երևանում -20 աստիճանանին հավասար ցուրտ է. Սուրենյանը՝ առաջիկա օրերի անոմալ ցրտերի մասին

Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանում -10 է, բայց -20 աստիճանանին հավասար ցուրտ է, պատճառը բարձր հարաբերական խոնավությունն է»։ Իսկ ավելի վաղ նա գրել էր. «Առաջիկա 5 օրերին Հայաստանի մթնոլորտի շրջանառության մեջ որևէ փոփոխություն չի սպասվում։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սառը օդի լճացման արդյունքում կպահպանվի և՛ ամպամածությունը, և՛ մառախուղը, ինչպես նաև` ցածր ջերմային ֆոնը»։

Երևան քաղաքում՝ Հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն։

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *