Եւս 1300 փախստականներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից տեղափոխվեցին Լեռնային Ղարաբաղ

Ինչպես հայտնում է Ռուսաստանի ՊՆ-ն, Երեւանից 32 ավտոբուսներ շարժվել են դեպի Ստեփանակերտի գլխավոր հրապարակ՝ Լեռնային Ղարաբաղ բերելով շուրջ 1300 մարդու: Շարասյունն ընթացել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի եւ ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ:

Ստեփանակերտում խաղաղ բնակիչներին իրենց տներ վերադառնալու համար շփման գծով ավտոբուսների տեղաշարժի անվտանգությունը ապահովել են ռուսաստանցի զինծառայողները:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, որ օրական ավելի քան 2300 փախստականներ են Հայաստանից վերադառնում Լեռնային Ղարաբաղում իրենց տները: Կիրակի օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Ստեփանակերտ 1400 մարդու, շաբաթ օրը՝ 1100 մարդու վերադարձի մասին:

Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահների օժանդակությամբ վերադարձել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 11 000 բնակիչներ։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *