Զախարովա. ՌԴ-ն ոչ թե լքել է Հայաստանն ու հայերին, այլ նետել է իր բոլոր ուժերն այս իրավիճակի կարգավորման համար

Ռուսաստանը ոչ թե լքել է Հայաստանն ու հայերին, Ռուսաստանը նետել է իր բոլոր ուժերն այս իրավիճակի կարգավորման համար, նախ` քաղաքական, օգտագործելով դրա համար դիվանագիտությունը, միջազգային իրավունքը, բանակցային գործընթացը, այնուհետեւ տեղափոխել է այնտեղ իր խաղաղապահներին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Բոլոր նրանք, ովքեր այսօր միմյանցից ավելի բարձր են բղավում թերթերում եւ հեռուստածրագրերում, պետք է հիշեն, որ այս տարածաշրջանի քաղաքացիների, այսօրվա բոլոր բնակիչների անվտանգությունը, խաղաղությունն ու ապագան երաշխավորվում, ապահովվում են ռուս խաղաղապահների կողմից: Սա այն հարցի մասին, թե որքանով է Ռուսաստանն անկեղծորեն հետաքրքրված այս տարածաշրջանի կայունությամբ:

Դրանք ոչ միայն քաղաքական հռչակագրեր են, ոչ միայն հնարավորությունը պահպանել իր դիրքորոշումը, որն ուղղված էր խաղաղ կարգավորմանը եւ հրադադարի ռեժիմին, հարձակումների,  մեղադրանքների դեմ, որ այն թույլ է, հուսահատ եւ չի կարող կյանքի կոչվել, այլ մեր խաղաղապահներին այնտեղ ուղարկելու այս որոշումը: Յուրաքանչյուրը, ով այդպիսի նյութեր է գրում, պետք է հասկանա, թե Ռուսաստանն ինչի է գնել այդպիսի որոշում կայացնելով եւ որքանով է այն շահագրգռված այս տարածաշրջանի,

Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության ու բարգավաճման մեջ: Սա մեծ հաշվով աննախադեպ որոշում է, եւ ես երբեմն այնպիսի տպավորություն եմ ունենում, որ շատերը չեն գիտակցում Ռուսաստանի Դաշնության կողմից ընդունված որոշման մասշտաբները»,- հավելել է նա:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *