Զինծառայողի անակնկալ ամուսնության առաջարկությունը ընկերուհուն

Սիրելիին ամուսնության առաջարկություն անելու շատ ձևեր կան, սակայն դրանց շարքն առաջին անգամ համալրել է էքշն ֆիլմի նկարահանման ժամանակ արված առաջարկությունը, գրում է uproxx.com-ը։

Սքոթ ՄքՄուրին առաջարկություն է արել սիրելիին էքշն ֆիլմի նկարահանումների ժամանակ, որի հեղինակը նրա իսկ եղբայրն է։ Առաջարկությունն արվել է, երբ նրանք միասին կրակել են ուղղաթիռների ուղղությամբ, ապա Սքոթը փրկել է ընկերուհուն, ինչին էլ հաջորդել է առաջարկը։

Ամեն ինչ ընթացել է ըստ սցենարի, սակայն վերջում Սքոթի առաջարկությունն անակնկալ է եղել աղջկա համար, ով անմիջապես հուզվել է և գրկախառնվել ընկերոջ հետ։

«Պայթյունավտանգ առաջարկություն» անվանումը կրող տեսանյութը մի շաբաթում ունի մոտ 170.000 դիտում։ 

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *