Զինվորի մայրը թաց սուջուխները կախում է պարանից ու ինձ ցույց է տալիս որդու նկարները

Զինվորի մայրը թաց սուջուխները կախում է պարանից ու ինձ ցույց է տալիս որդու նկարները

Զինվորի մայրը թաց սուջուխները կախում է պարանից ու ինձ ցույց է տալիս որդու նկարները:
Երեկվա ուսանողն այսօր հրետանավոր է:
— Վերջին անգամ որ զանգեց, ասաց` մամ ջան, հենց գամ, առաջին գործս ինստիտուտի լիկվիդը հանձելը պիտի լինի,- պատմում է մայրը:


Ու այդ պահին ես զգում եմ, որ չունեմ ավելի մեծ երազանք, քան այն, որ բոլոր-բոլոր տղաները վերադառնան, բոլորն անխտիր լիկվիդներ ունենան և որ դա լինի նրանց ամենամեծ հոգսը:

Որովհետև իրենց կյանքի կարևորագույն քննությունը նրանք արդեն հանձնում են գերազանց:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *