«Զի նվորի ուխտը կատարվեց»․ անչափ հուզիչ իրական պատմություն

«Ուան Վեյ» տուրիստական գործակալությունն անչափ հուզիչ պատմության մասնակիցն է դարձել։ «Զի նվորի ուխտը կատարվեց»,- նշում են նրանք։ Վերջերս պատե րազմի մասնակից Լևոնը մեզ հետ Սբ. Հովհաննես մատուռ էր բարձրացել հատուկ ուխտով, որ գե րության մեջ գտնվող հարազատ եղբայրը, ումից երկար ժամանակ լուր չունեին, տուն վերադառնա:

Լևոնը պատմում է․ «Կռ վի դաշտ մեկնել եմ կամավոր՝ որպես բու ժակ: Շնորհակալ եմ, որ հնարավորություն եմ ունեցել սատար կանգնելու մեր տղաներին, մեր քաջ հերոսներին: Իրենք էլ ավելի են հզորանում, երբ գիտակցում են, որ թի կունքում միշտ պատրաստ ենք իրենց օգնելու:

Ուղղակի ցա վում եմ՝ նույն կերպ չկարողացա օգնել եղբորս, ով ուներ իմ օգնության կարիքը, բայց Աստված մեծ է և նրա կողքին եղավ այն ժամանակ, երբ ես որոշեցի Սբ. Հովհաննես մատուռը բարձրանալ:

Մինչ ես կհասնեի մատուռ և կսկսեի աղոթել, եղավ անսպասելին՝ զանգ ստացա և լսվեցին այդքան սպասված բառերը՝ «Ես լավ եմ, տուն եմ վերադառնում»: Այդ պահին դա միակ բանն էր, որ կարող էր ինձ երջանկացնել: Երազանքներն, իսկապես, կատարվում են: Պետք է միայն հավատալ ամբողջ սրտով և աղոթել»։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *