Զոհվել է «Թևանիկ» ֆիլմի Թևանիկի դերակատարը

Զոհվել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմի Թևանիկի դերակատար Հովհաննես Խոդերյանը: Այս մասին տեղեկանում ենք ռեժիսորի ֆեսբուքյան գրառումից:

«Մեր բոլորի Թևանիկը․․․ Ցավը մեծ է, խոսքերը՝ դատարկ․․․ մեր զրույցները, նկարահանումները, քո անմեղ պատանեկան խոսքերը, հումորները․․․ և այսօր՝ քո տղամարդկային, հերոսական պայքարը․․․

Հավերժ փա՜ռք քեզ, մեր Հովիկ․․․ ժպիտդ, խոսքերդ, դու՝ հավերժ մեր սրտերում», — գրել է նա:

Գրառմանը կից Հադրութում նկարահանված փոքրիկ տեսանյութ է հրապարակված:

Ղարաբաղյան ազատամարտի մասին պատմող «Թևանիկ»-ը մեծ էկրան է բարձրացել 2014 թվականին:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *