Զոհվել է «Սև հովազ» ջոկատի հրամատատար, ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը

Մեր Ռուստամը, մեր ընկերը, մեր եղբայրը, մեր սև հովազը, «Սև հովազ» ջոկատի հրամատատարը էլ չկա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Քիչ առաջ հերոսի սիրտը կանգնեց: Արցախում թուրքի անօդաչուն հարվածել է Ռուստամի մեքենային ու 29-ամյա որդին, հերոս որդին տեղում մահացել էր: Մեր հերոս բժիշկները թե Ստեփանակերտում, թե «Էրեբունի» կլինիկայում ամեն ինչ արեցին Ռուստամի, արցախյան բոլոր պատերազմներով անցած հերոս Ռուստամի կյանքը փրկելու համար: Չստացվեց:

Կյանքի հետ անհամատեղելի էին բեկորային վնասվածքները: Սատկացնելու ենք, մինչև վերջին թուրքի լամուկը սատկացնելու ենք: Վրեժդ լուծելու ենք Ռուստամ ջան ու բոլոր հերոս տղաներ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 15-ին Հայ-ադրբեջանական ծանր մարտերի ընթացքում զոհվել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդին, իսկ Գասպարյանը ծանր վիրավորում է ստացել գլխի եւ մարմնի այլ հատվածներում:  Ադրբեջանական ԱԹՍ-ն հարվածել է մեքենային, որի մեջ եղել են Ռուստամ Գասպարյանն ու իր որդին:

Ռուստամ Գասպարյանին շտապ տեղափոխել են Ստեփանակերտի հոսպիտալ, այնտեղ բավականին բարդ վիրահատություն է տարել, որովհետեւ ստացել էր գլխի շրջանում բեկորային վնասվածք: Ստեփանակերտից նրան տեղափոխել էին Գորիս այն ակնկալիքով, որ վիճակը կկայունանա եւ հնարավոր կլինի տեղափոխել Երեւան: Ավելի ուշ Ռուստամ Գասպարյանին հասցրել են Երեւան, «Էրեբունի» հիվանդանոց:
 

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *