Զուսպ, հոգատար, սրտացավ, ճշտապահ ու արդարամիտ. Այսպիսինն է նա. Սիրուշոն` Ռոբերտ Քոչարյանի մասին

Պատվերներ կատարող մամուլը ջանք չխնայեց` խեղաթյուրելու մարդու իրական տեսակը:

Հասկացա, որ որքան երկար ես լռում, այնքան շատ է հորինվում քո մասին պատմություններ, այնքան, որ մի պահ է գալիս, երբ կատարածդ եւ այն, ինչ աչքովդ ես տեսնում, սկսում են ուղղակի իրար հետ ոչ մի կապ չունենալ:

Շողոքորթությունը, սուտը եւ պրոֆեսիոնալ մանիպուլյացիան կուրացրել են շատերին, ինչը սարսափելի է եւ չի կարող չունենալ իր ծանր հետեւանքները բոլորիս համար:

Ես, որպես մարդ, ով ստեղծագործական ուղին նվիրել է հայկական մշակույթին ու դրա տարածմանը (ինչի ապացուցման կարիք կարծում եմ՝ այլեւս չունեմ), չեմ կարող չնկատել կամ անտարբեր լինել այն ամենի շուրջ, ինչն այսօր տեղի է ունենում մեր երկրում…

Եվ հաշվի առնելով այն, որ ավելի խորքային եւ ներսից եմ տեսնում, թե ինչ անխնա են մարդկանց խաբում, շատ ավելի եմ ցավում:

Հավատացեք, որ ավելի դժվար է լռելը՝ գիտակցելով այն, որ իմ կողմից ասված խոսքերը կարող են սուբյեկտիվ ընկալվել, սակայն ինձ ճանաչողները գիտեն,

որ ես ունեմ իմ սկզբունքները, ու լինի ընկեր, թե ընտանիք, երբեք չեմ կանգնի անարդարության կողքին:

Զուսպ, հոգատար, սրտացավ, ճշտապահ ու արդարամիտ. այսպիսինն է ՆԱ՝ Աննկարագրելի Մեծ ու դժվար ճանապարհ անցած, բայց դրանից ոչ մի պահ չթուլացած, եւ իր մարդկային դրական ու օրինակելի տեսակը չկորցրած:

Ցանկությունս այն է, որ մարդիկ իմանան իրականությունը` ԻՐԱԿԱՆ իրականությունը, ամեն ինչի եւ բոլորի մասին, առանց որեւէ վերապահման, եւ դրանից հետո թող թույլ տան դատել կամ կարծիք կազմել մարդկանց եւ իրադարձությունների մասին:

Ես նախընտրում եմ այն կողմում կանգնած լինել, որտեղ թեկուզ այս պահին չգնահատված,

բայց իրական հայրենասիրություն կա՝ գործով ապացուցված»

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *