Էդգարը տիկին Շուշանիկի միակ երեխան էր ում ունեցել է մեծ տարիքում ու շատ դժվարությամբ… ապրում է շատ վատ պայմաններում, հիվանդ է…

Ժողովուրդ ջան այսօր գնացել էինք մեր հերոսներից մեկի տուն`Աղաբաբյան Էդգարի։ Անտանելի ծանր վիճակում էր մաման։ Էդգարը տիկին Շուշանիկի միակ երեխան էր ում ունեցել է բավականին մեծ տարիքում ու շաաաատ դժվարությամբ մեծացրել է ու հիմա տիկին Շուշանիկը մնացել է լրիվ մենակ։

Ապրում է շատ վատ պայմաններում, հիվանդ է ունի շաքարային դիաբետի ամենավատ ստադիան։ Մոտ 1 ժամ նստեցինք ու ցրտից փայտացել էինք։ Շատ համեստ կին է տիկին Շուշանիկը։

Ասում եմ ինչի չեք դիմում, որ ձեզ գոնե վառելափայտ տան ասում է ինձ ոչինչ պետք չի ես միայն Էդգարիս եմ ուզում։ Խնդրում եմ, եթե կարող ենք որևէ բանով օգնել մեր հերոսի մամային շաաաատ շնորհակալ կլինենք… Նրանք զոհվեցին, որ մենք ապրենք 

Խնդրում եմ, եթե չեք կարող օգնել գոնե տարածեք

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *