Էդգարի մայրը պшտերшզմի օրերին որդուն մոտ լինելու համար կամավոր մեկնել էր Արցախ՝ հաց թխելու

Արցախյան պшտերшզմում զոհված Էդգար Մարգարյանը 2019 թվականի հունվարի 29-ին էր զորակոչվել բանակ։ Նա գնդացրորդ էր։

«Երկու տարի առաջ Էդգարիս ճանապարհեցինք բանակ, շատ ուրախ էր։ Ասում էր՝ մամա, եթե հանկարծ ես Արցախ չընկա, ես գնալու եմ իմ կամքով ասեմ՝ ինձ տարեք Արցախ, հանկարծ չգաս, չխառնվես, ինձ խայտառակ չանես»,- պատմում է մայրը՝ Արսինե Սահակյանը։

Մայրը հիշում է, որ բանակ գնալուց մի քանի շաբաթ առաջ Էդգարը թղթի վրա․ «Պшտերшզմ եք գնում, բարով գնացեք» երգի բառերն է գրել և սկսել է երգելով ման գալ․ «Ոնց որ տղես զգար, որ պիտի ուր գնա ու ինչ պիտի լինի ու ինքը պիտի պայքարի մինչև վերջ, հանուն Արցախի հողի, մինչև վերջ էլ մնաց Արցախի հողում»,-պատմում է մայրը։

Ադրբեջանի կողմից սանձազերծված պшտերшզմի օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Էդգարի 20 ամյակն էր․ «Մենք պատրաստվում էինք իր մոտ գնալ, արդեն Քարվաճառում էինք, երբ հասկացանք, որ պшտերшզմ է անընդհատ զանգում էի չէր պատասխանում, հետո զանգեց ասաց՝ մամ ամեն ինչ լավ է»,- ասաց մայրը։

Սեպտեմբերի 29-ից, որդուն ավելի մոտ լինելու համար, Արսինե Սահակյանը կամավոր մեկնել էր Արցախ՝ առաջնագծի համար հաց թխելու։

«Ես ամեն օր հացի տոպրակների մեջ գրում էի, ասում էի՝ թող ամեն զինվոր իմանա, որ իր մաման է այդ հացը թխել, ուղարկել»,-պատմում է տիկին Արսինեն։

Էդգար Մարգարյանը ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 27-ին, զпհվել է 2020 թվականի հոկտեմբերի 1-ին։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *