Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ

ՀՀ Կառավարության  որոշմամբ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում: Այս մասին հայտնում է e-gov.am-ը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.


1. Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Կառավարության որոշմամբ Դավիթ Անանյանն ազատվել էր ՊԵԿ նախագահի պաշտոնից:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *