Էդ ջահել տղան 2,5 տարում սպիտակեց. Հպարտանում եմ մեր վարչապետով…Սիրված դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի հզոր խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին

Էդ ջահել տղան 2,5 տարում սպիտակեց. Հպարտանում եմ մեր վարչապետով…Սիրված դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի հզոր խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին

Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը թատրոնի, կինոյի, հեռուստատեսության դերասանուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի, «Արտավազդ» մրցանակակիր Լուսինե Կիրակոսյանն է: Հեռուստադիտողը նրան գիտի «Ձիավորը, ում սպասում էին», «Ավտոբուս», «Լաբիրինթ», «Մեր բակը», «Մեծ քաղաքի փոքր պատմությունը», «Փեսացուն կրկեսից» ֆիլմերից, «Սեր ու ծիծաղ»,

«Ավտոբուս», «Քո վերջին հանգրվանը», «Շոկոլադ ուտող զինվորը», «Թաղի զավակը», «Հալածված առաքյալը» ներկայացումներից: Դե իսկ «Վերվարածները» հեռուստասերիալում նրա մարմնավորած կերպարը մինչև հիմա շատ թարմ է բոլորիս հիշողություններում: -Ընդգծեցիք, որ Նիկոլ Փաշինյանի նման ամեն բան երեսին ասող եք, հետաքրքիր է, թե ի՞նչ տեսակետ ունեք ներկայիս իշխանության աշխատելաոճի վերաբերյալ: Թավշյա հեղափոխությունից հետո Ձեր կյանքում ի՞նչ է փոխվել:

-Շատ բան է փոխվել, մեր երկիրը քիչ-քիչ դեպի լավն է գնում, մաքրվում է: Նախկին թալա նչիները «մեյդան են» ընկել, ավել-պակաս խոսում են խուլիգան լկտ իները… Նիկոլ Փաշինյանին շատ եմ հավանում, նա քայլող հանրագիտարան է: Էլ բան չունեն ասելու, Փաշինյանի որոշ քննադատներ ասում են, թե անգլերեն ակցենտով է խոսում… Այ, հողերս գլխներիդ… Դուք անգլերեն 2 բառ

խոսեք, հետո այդպիսի բան ասեք, արդեն չգիտեն, թե ինչից կախվեն… Էդ ջահել տղան 2,5 տարում սպիտակեց… Հպարտանում եմ մեր վարչապետով, բայց նույնպես վատ եմ զգում, որ այդպիսի դժվար դրության մեջ է հայտնվել: Շատ թիկունքից խփողներ ունեցավ… Փաշինյանը իջնում է ժողովրդի մեջ, բոլորի քթով-մռթով է շարժվում:

Անցած իշխանության ժամանակ ո՞վ կարող էր այսքան քննադատել երկրի ղեկավարությանը: Ներկայիս իշխանության մեջ էլ տարբեր տեսակի մարդիկ կան: Ոմանք սկզբում սրտացավ են երեւում, հետո պարզվում է,թե տենց չեն: Փաշինյանին հիմա օդ ու ջրի նման հավատարիմ մարդիկ են պետք: Աստված տա՝ այդպիսիք շատ լինեն:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *