«էդ 17-ը սաղ դավաճան են, մեր վարչապետը Նիկոլ Փաշինյանն է…». Կոշ համայնքի բնակիչների ակցիան՝ ի պաշտպանություն Փաշինյանի

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին Կոշ համայնքի բնակիչները բողոքի ակցիա են արել ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի:

«Մեր վարչապետը Նիկոլն է, էն 17-ն էլ սաղ ազգի դավաճաններ են, պարոն վարչապետ ձերբակալեք դրանց բոլորին»,-նման կչերով են հանդես եկել համայնքի բնակիչները:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր առավոտվանից Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի մոտ։ Նրանք վանկարկում են «Նիկոլ դավաճան, հեռացիր», «Հայաստանն առանց Նիկոլի»։

Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ քաղաքացիները Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են անում Երևանում։ Նրանք պարբերաբար փակում էին Երևանի տարբեր փողոցներ։

Ոստիկանությունն էլ բերման էր ենթարկում ակցիայի մասնակիցներին։ Արդեն լրացել է ընդդիմության ու քաղաքացիների՝ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *