Էս ի՞նչ ենք անում ժողովուրդ … Վաղը հունվարի 28_ն է … Մենք վաղը բոլորս, ատամներս կրճտացնելով, գլուխներս բարձր ,լուռ պետք է գնանք Եռաբլուր, որովհետև… Ալբերտ Հովասափյանի ԿԱՐԵՒՈՐ կոչը

Ալբերտ Հովասափյանը գրում է. Էս ի՞նչ ենք անում ժողովուրդ … Վաղը հունվարի 28_ն է ,մեր բանակի օրը։ Գիտեմ`ընկճված ենք, կոտ րված, բայց չենք մե ռել չէ՞, շնչում ենք չէ՞… Եռաբլուրում էլ տղերքը մե ռած չեն ,նրանք հերոսաբար զո հվել են ,զ ոհվել են հանուն մեզ ,հանուն հայրենիքի …

Տղերքը նաև ողջ են ,ոմանք անառողջ ,ոմանք էս պահին սահմանին, ու ի՞նչ պիտի անենք մենք… Մենք վաղը բոլորս, ատամներս կրճտացնելով, գլուխներս բարձր ,լուռ պետք է գնանք Եռաբլուր։ Անպայման պետք է գնանք ,տեղ դադար պետք է չլինի Եռաբլուրում…

Վաղը մեր բանակի նոր օրը պետք է լինի ,նոր «սկիզբը» ,որովհետև մենք մեր բանակին վերջին տարիներին մի քիչ «լկստվացրինք», մեքենա առանք դրեցինք «տակը» … «Իսկանդեր» դրեցինք գոտկատեղում …. ու ասեցինք «ֆռֆռա», հենց «քննության» ժամանակը գա, մի բան կանենք , օրինակ «ծանոթ կճարենք» …

Հիմա «քննությունը» չստացանք ,ու ի՞նչ, Վե՞րջ… Եթե սա համարում եք վերջը, ապա քանի երկրին փող տվող կա, պետք է շատ արագ վաճառել ու գնալ… գնալ աշխարհով մեկ ընկնել ու դառնալ «բոշա»… Է՞ս ենք ուզում Վստահ եմ, որ ոչ։

Ուրեմն ի՞նչ պետք է անել ( անելու շատ բան կա ու անելու ենք) պետք է վաղը գնալ Եռաբլուր … խունկ ծխել ,աղոթք անել առ Աստված ,ապաշխարհել… Բոլորս լուռ, մեր մտքերում խոսել տղերքի հետ, խոսել Սպարապետի հետ ու …ու խոստանալ …

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *