Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից. Գեւորգ Պետրոսյան

Սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում տարածվել է տեսանյութ, որտեղ ոստիկանները քաղաքացուն պառկեցնում են ասֆալտին, քաշքշում, չնայած այն բանին, որ քաղաքացին հայտարարում է՝ «թողեք, գալիս եմ»։ Այդ տեսանյութի վերաբերյալ ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից։ Ոչ մի պատճառաբանություն հիմնավոր համարվել չի կարող…

Ահա հետ(այսպես կոչված) հեղափոխական Հայաստանը:

Հալալ ա մեր կառավարության ղեկավարին:

Հա, ի դեպ, Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանում բարձրագույն արժեքը մարդն է…»։

«Դիմակ չունենալու համար ոստիկանները ստորացնում են ՀՀ քաղաքացուն»․ Մանուել Մանուկյան

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *