Հասարակական և քաղաքական գործիչ, Հեղափոխության պահապաններ նախաձեռնության հիմնադիր խորհուրդի անդամ Վահիկ Խանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ վարչապետին դավապան կոչողների ու համակիրների միջև ծեծկռտուք է սկսվում։ Տեսանյութին կից Խանդիլյանը գրել է․

Քաղաքացիները տփեցին դավաճան բղավողներին:))
Արմեեեեննն այ Արմեեեեննն …)))
Որ դիրքերում եղած լինեիր քաղաքում տփոց չէիր ուտի…)))
Չէիր ընկնի քաղաքում շրջափակման մեջ քաղաքացիների:

Էս մարդկանց քաղաքական գործիչներից մեկտ քննադատեց մի այլ կերպ կվրդովեմ:
Որովհետև հասցրել են արդեն:
#Եվ_մեկ_հարց_հրապարակի_դու_քո_զինգրքույկը_և_որ_դիրքերում_էս_եղել_դու_Արմեն

Հարկ ենք համարում նշել, որ նման վարքագիծը երկուստեք տհաճ ու վարկաբեկող երևույթ է մեր հասարակության մեջ, որը միայն պառակտում է մեր հանրությանն ու էլ ավելի թուլացնում առանց այդ էլ վիրավոր պետությանը։ Հավանաբար նմանատիպ տեսանյութերը շուտով կհայտնվեն նաև համացանցի ադրբեջանական տիրույթում ու հրճվանքի առիթ կդառնան մեր թշնամիների համար։