Էրդողանը հազարավոր իսլամիստ վարձկանների է ուղարկել՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը. Եվրախորհրդարանի անդամ

Հազարավոր իսլամիստ վարձկաններ, որոնք մեղադրվում են Իսլամական պետություն կազմակերպության կողմից կազմակերպված պատերազմական ոճրագործությունների մեջ, Էրդողանի կողմից ուղարկվել են այլ հանցագործություններ կատարելու և շարունակելու Հայոց ցեղասպանությունը, որն իրականացվել է 80 տարի առաջ Օսմանյան Կայսրության կողմից: Այս մասին Եվրոպական խորհրդարանում ասել է Ֆրանսիան ներկայացնող խորհրդարանի անդամ Նիկոլա Բայը:

«Եթե Եվրոպայի պետությունները անկարող լինեն Էրդողանի նետած մարտահրավերին համարժեք պատասխան տալ, վերջինս վաղը կկարողանա իրականացնել իր կայսերական և իսլամիստական երազանքը, մինչդեռ այստեղ՝ Բրյուսելում, հերթական անգամ մանրախնդրությամբ ենք զբաղվում»:

«3.000- 4.000 սիրիացի ջիհադիստ Թուրքիայի կողմից փոխադրվել է Հայաստան. սա այն է, ինչն անձամբ ընդունել է նաև նախագահ Էմանուել Մակրոնը: Հազարավոր իսլամիստ վարձկաններ, որոնք մեղադրվում են Իսլամական պետություն կազմակերպության կողմից կազմակերպված պատերազմական ոճրագործությունների մեջ, Էրդողանի կողմից ուղարկվել են այլ հանցագործություններ կատարելու և շարունակելու Հայոց ցեղասպանությունը, որն իրականացվել է 80 տարի առաջ Օսմանյան Կայսրության կողմից:

1.2-ից մինչև 1,5 միլիոն զոհ, ցեղասպանություն, որը թուրքական իշխանությունները մինչ օրս չեն ճանաչել, և որի ճանաչումը այլ պետությունների կողմից Էրդողանի կողմից որակվել է որպես մեծագույն վիրավորանք: Բայց պատմությունը վիրավորանք չէ, պատմություն, որն Էրդողանն այնուամենայնիվ կցանկանար վերստին գրել, քանի որ իր բոլոր քայլերը կենտրոնացվել են մեկ նպատակի շուրջ՝ վերականգնել Օսմանյան Կայսրությունը, ստանձնել սուննական իսլամական առաջնորդի դերը, որն ուներ Թուրքիան Խալիֆայության ժամանակաշրջանում: Դա մի նախաձեռնություն է, որն ինքը ստանձնում է այդ թվում իր պաշտոնական քարոզչական տեսանյութերում: Ռազմական գործողությունները Սիրիայում և Լիբիայում, դժվարությամբ թաքցվող մերձավորությունը Իսլամական պետություն կազմակերպության հետ, դեպի Հունաստան իսկական միգրացիոն ներխուժման կազմակերպում, եկեղեցիների կործանում Անատոլիայում, հարձակում կիպրական ռեսուրսների վրա Միջերկրածովյան տարածաշրջանում, Սուրբ Սոֆիայի տաճարի վերափոխում մզկիթի, և հիմա՝ ներխուժում հայկական տարածք՝ աշխարհում առաջինը Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած երկրի ուղղությամբ: Էրդողանի բոլոր գործողությունները վկայում են այդ նեոօսմանական նկրտումների մասին: Իսկ այս ընթացքում Խորհուրդը նվազասույթ կիրառելու վառ արտահայտված հակում է ցուցաբերում. հոկտեմբերի 2-ի իր եզրակացություններում Խորհուրդը հայտարարում է, որ «խստորեն դատապարտում է Կիպրոսի Հանրապետության ինքնիշխան իրավունքների խախտումները, որոնք պետք է դադարեն»:

Բայց այս ամենը շարունակվում է արդեն 50 տարի: 50 տարի է, ինչ Թուրքիան օկուպացնում է անդամ պետության տարածքի կեսը, իսկ դուք համառորեն ցանկանում եք, մեջբերում եմ, «բարեխիղճ երկխոսություն»: Պատասխան միջոցներն արդեն պետք է ձեռնարկված լինեին անդամակցության գործընթացի արժեքի, Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորման, Հունաստանի և Բուլղարիայի սահմանների անվտանգության անհրաժեշտ ապահովման, մաքսային միության (որը թույլ է տալիս Թուրքիային իրականացնելու իր արտաքին առևտրի 40 տոկոսը Եվրոպական միության հետ) գործունեության դադարեցման ուղղությամբ: Բայց ոչինչ: Ոչինչ: Եվրոպան վախենում է Թուրքիայից, և պատասխանը ողբերգական է. Խորհուրդը հերթական անգամ տեղի է տվել այս մշտական շանտաժին: Այն մեզ հիշեցնում է Բալզակին, ով ասում էր, որ «համակերպումը ամենօրյա ինքնասպանություն է»։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *