Էքսկլյուզիվ կադրեր Հայկ Սարգսյանի փարթիից՝ օրվա տարբեր ժամերին

Երեկվանից քննարկվում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ Սևանա լճի ափին գտնվող «White Shorja» հանգստյան գոտում անցկացված բազմամարդ հավաքույթը: Տարածվել են բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես հավաքույթի մասնակիցները չեն պահպանում հակահամաճարակային կանոնները, սոցիալական հեռավորություն, դիմակներ չեն կրում, օգտագործում են նարգիլե: Նշվում էր, որ «փարթիի» կազմակերպիչը հենց պատգամավորն է:

Արդեն առավոտյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ասուլիսի ընթացքում նշեց, որ խոսել է Հայկ Սարգսյանի հետ: Պատգամավորն իր խմբակցության ղեկավարին հավաստիացրել է, որ որևէ միջոցառում չի կազմակերպել, մի քանի օրով գտնվում է հանգստյան գոտում, որտեղ ևս այլ քաղաքացիներ են հանգստանում: Միջոցառման տարածքում ընդամենը «մի պահ է» եղել: Մակունցը հերքել էր նաև այն տեղեկությունը, թե Հայկ Սարգսյանը որևէ կապ ունի միջոցառման կազմակերպման և հանգստի գոտու հետ:

Ավելի ուշ, Հայկ Սարգսյանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ նշում էր, որ որոշ քաղաքական ուժեր և նրանց սպասարկող լրատվամիջոցներ «ջանում են իրենից առանց դիմակի կադր որսալ»: Միջոցառման վերաբերյալ էլ Սարգսյանը նշում էր, որ լողափում գտնվել է երեկ երեկոյան և «ընդամենը մի պահ» դիմակ չի կրել, ինչի համար էլ ներողություն է խնդրել պարետատնից և իր քաղաքական թիմից անհարկի աղմուկի համար:

Սակայն թե՛ Լիլիթ Մակունցը, թե՛ Հայկ Սարգսյանը ստում են, քանի որ դեռ երեկվանից շրջանառվում են բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, որոնք փաստում են այն մասին, որ իշխանական պատգամավորը երեկ ամբողջ օրն անցկացրել է «White Shorja» լողափում և բնականաբար եղել է առանց դիմակի: Նմանատիպ կադրեր առկա են առավոտյան և ցերեկվա ժամերից, որտեղ Հայկ Սարգսյանը կապույտ կարճաթև վերնաշապիկով է, ապա մուգ կապույտ սպորտային հագուստով։ Այս մասին գրում է «Անտիֆեյք»-ը։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *