Ընդդիմադիրները Հանրապետության հրապարակից hայhnյանքներ են հնչեցրել

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամ Իշխան Սաղաթելյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին հրավիրեց քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը:

Հրավիրված հանրահավաքի ընթացքում Սաղաթելյանը մինչև ժամը 18:00-ն ժամանակ տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին:

«Մինչև ժամը 18:00 «Իմ քայլը» խմբակցությանը ժամանակ ենք տալիս, որպեսզի պատվիրակությունով ներկայանա` «Հայրենիքի փրկության շարժում»-ի ղեկավարության հետ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը»,- ասաց Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանը հավելեց, որ առաջիկա ժամերին համապատասխան վրաններ կտեղադրվեն Հանրապետության հրապարակում` գիշերելու համար:

Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը բողոքի ակցիաներ է իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ և Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանն է: Դեկտեմբերի 22-ին շարժումը հայտարարել է համահայկական դասադուլ և գործադուլ:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *