«Թագավորական» հարսանիք է լինելու.Ով է Գագիկ Ծառուկյանի որդու ընտրյալը…

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական ակտիվությանը զուգահեռ, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքում նաև հարսանիքի են պատրաստվում։

Ինչպես հայտնի է, Ծառուկյանի ավագ որդին՝ Նվերը, նշանվել է անցած ամառ։

Արտակարգ դրության ռեժիմը հանելուն պես կնշանակեն հարսանիքի օրը։ Մի քանի շաբաթ է՝ արդեն ընտանիքին պատկանող ռեստորանային համալիրն է կարգի բերվում,

«Փարավոնում» բուռն նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, սրահի դիզայնն է փոխվում, ամեն ինչ անելու են, որ «թագավորական» հարսանիք ստացվի։ Հարսնացուն՝ Արփին, հայտնի ընտանիքից չէ»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *