Թաթան 10․000 դոլար է նվիրաբերել Արցախի կարիքների համար

Երգիչ Թաթան նվիրատվություն է արել Արցախի կարիքների համար։

Այս մասին գրառում է արել դերասան  Ռաֆայել Երանոսյանը։

«Թաթան այսօր 10․000 ամերիկյան դոլար նվիրաբերեց, որը կծառայի իր բարի նպատակին. Ապրեք, ավագ ընկեր»,- գրել է դերասանը, ով այս օրերին ակտիվ զբաղվում է օգնություն հավաքագրելով և այն հասցեատերերին հասցնելով:

Ինքը՝ երգիչը, այս մասին որևէ գառում չի արել: Նրա վերջին գրառումը սեպտեմբերի 27-ին է. «Աստված թև ու թիկունք հայոց բանակին, հայոց երկրին և հայ ազգին»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *