Թաղապետարանում կերուխում կազմակերպած աշխատակազմի ղեկավարը ազատվել է աշխատանքից

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Սահակ Ասատրյանը ազատվել է աշխատանքից։ Այս մասին հայտնել է Սահակ Ասատրյանը՝ գրելով․

«Սիրելի Դավթաշեն վարչական շրջանի բնակիչներ, այսօր տեղի է ունեցել մի միջադեպ, որում ես խախտել եմ համայնքային ծառայության կարգապահական կանոնները:Չեմ ցանկանում մանրամասնել, բայց այդ միջադեպից հետո ես ազատվել եմ իմ զբաղեցրած պաշտոնից:

Հայտնում եմ իմ շնորհակալությունը իմ թմին, մեր բնակիչներին և իմ ղեկավարությանը:Կհանդիպենք…»։Հիշեցնենք, որ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը իր աշխատասենյակում կերուխում էր կազմակերպել ընկերների հետ։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *