Թե բա` 5 մլրդ-ի դիմաց 6 մլրդ: Իիիինչ էլ հպարտ եք․․․ Այսինքն, եթե դա իրողություն ա, ուրեմն դա ա եղել այդ տարածքների գինն ու դա

Հարութ Ուլոյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․

Թե բա` 5 մլրդ-ի դիմաց 6 մլրդ: Իիիինչ էլ հպարտ եք~

Եթե դա իրողություն ա ու մենք հակված ենք հավատալու դրան, բա, այդ դեպքում, եզրակացություններն էլ տրամաբանված արեք: Այսինքն, եթե դա իրողություն ա, ուրեմն դա ա եղել այդ տարածքների գինն ու դա ա բանակցվել այդ պահին:

Այլ բան չկա: Ու այն շրջանակները, ովքեր հիմա օրգազմ ապրելով մանիպուլյացիաների շարք են սկսել, նրանք, բարոյականություն ունենալու դեպքում,

պիտի գնային այդ 6 մլրդ առաջարկողի տան մոտ ու պահանջեին անհապաղ բացատրություններ տալ, թե «սուրբ հայրենիքի» վերաբերյալ այդ ի՞նչ մլրդ-ների «բազառներ» ա տարել ու, նմանատիպ խոսակցությունների ժամանակ,

5-ի դիմաց 6 առաջարկելու փոխարեն ինչո՞ւ չի «թռել դեմքներին», պնդելով, որ այդ տարածքներն անգին են ու չեն վաճառվում:

Իսկ դուք, սիրելի հայրենակիցներ, կրկին մանիպուլյացիաների տրվեք:

Իսկ վաղն էլ այդ նույն մանիպուլյացիաների արդյունքների վրա կառուցված զավեշտներին կհավատաք:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *