Թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարություն է տարածել.

«Թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները։ Պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա։

Սակայն ի տարբերություն Բաքվի ահաբեկչական իշխանության, մենք թիրախավորում ենք ոչ թե քաղաքացիական բնակչությանը, այլ խոշոր քաղաքներում մշտական տեղակայում ունեցող ռազմական օբյեկտները։

Այդ քաղաքներում ապրող խաղաղ բնակչությանը կրկին կոչ ենք անում անհապաղ լքել իրենց բնակավայրերը, որպեսզի խուսափեն հնարավոր զոհերից»։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *