«Թշնամին ստացել է համարժեք պատասխան, որը երկար կհիշի». ինչ իրավիճակ է Մարտունիում և Շուշիում․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանա-թուրքական հանցավոր ագրեսիայի հետևանքով Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշիում ավերածություններն ու վնասները շատ են և անհաշիվ: Այս մասին հայտնել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:

Ընդ որում, կրակը չի դադարում, քաղաքն ինտենսիվ կրակի տակ է եղել երեկ ամբողջ օրվա ընթացքում: Եղել է հրդեհ: Երկու բնակելի տուն են հրդեհվել, բայց հաջողվել է ժամանակին հրդեհաշիջում կատարել այն դեպքում, երբ օդային տագնապը չէր անջատվում և շարունակաբար հրթիռակոծվում էր:

Արցախի Մարտունու շրջանում իրավիճակը ևս  մնում է լարված․ ողջ գիշարվա ընթացքում և առավոտյան շարունակվել են հրետակոծությունն ու հրթիռակոծությունը:

Մարտունի քաղաքում իրականացնում են նաև մաքրման, ավերածությունների վերականգման աշխատանքներ։ Պաշտպանության բանակի և աշխարհազորայինների համատեղ ուժերով արվում է հնարավորն ու անհնարինը դրված խնդիրների հավուր պատշաճի լուծման համար: Թշնամին ստացել է համարժեք պատասխան, որը երկար կհիշի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *