«Թող սաղ ռադ էղնին, մեր վարչապետը Նիկոլն է…». Վարչապետի աջակիցները Շիրակի մարզում փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհի «Հոռոմի խաչմերուկը»

Շիրակի մարզի Հոռոմ, Սարիտակ և Պեմզաշեն համայնքներից քաղաքացիների առանձին խմբեր այսօր փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհի «Հոռոմի խաչմերուկը»։ Ընդառաջելով ոստիկաններին՝ նրանք համապետական նշանակության ճանապարհը չփակեցին, այլ որոշեցին բողոքի ցույց իրականացնել՝ կոչ անելով քաղաքական ուժերին համախմբվել՝ լուծելու երկրի ներկայիս վտանգները։

Շիրակցիների այս խմբին զայրացնում է ներքաղաքական լարվածությունը, քաղաքական ուժերի ու գործող կառավարության միջև պայքարը, որը նրանք որակում են աթոռակռիվ՝ այն դեպքում, երբ Հոռոմից ու Սարիտակից մինչև հիմա տղաներ կան, որոնց ճակատագիրն անհայտ է։

Շիրակցիները գտնում են, որ սարսափելի բան է տեղի ունեցել, մեծ կորուստներ ենք ունեցել, բայց նաև վստահ են՝ 17 քաղաքական ուժի նպատակներն էլ ազնիվ չեն։

Փաշինյանը խոստացել էր և պետք է պատժի թալանչիներին ու ձայներ գողացողներին։ Այն, որ երկրին անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այս հարցում շիրակցիները միակարծիք են, բայց դա պետք է չլինի նախկին իշխանության մեթոդներով։

Ազատ, արդար արտահերթ ընտրություններն են իրավիճակից ելքը,- ասում են շիրակցիները, շեշտում, որպեսզի գյուղերում ու մարզերում էլ չվերարտադրվեն թալանով զբաղված ուժերն ու անձինք։ Ցուցարարների խոսքով՝ իշխանությունը որևէ մեկի գլխարկը չէ, որ ով ուզի հանեն ու հենց այնպես տան:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *