Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում պայթյուն է որոտացել. հետապնդվող ահաբեկիչներից մեկը զոհվել է

Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում պայթյուն է որոտացել հատուկջոկատայինների կողմից երկու ահաբեկիչների հետապնդելու ժամանակ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «TRT World Now»-ն, այս մասին ասել է Թուրքիայի Հաթայի նահանգի ղեկավար Ռահմի Դողանը։

«Ահաբեկիչներից մեկը զոհվել է, խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան»,- ասել է նահանգապետը։

Նշվում է, որ շտապ օգնության մեքենաները, ոստիկանությունը ուղարկվել են դեպքի վայր։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *