Թուրք հայտնի դերասանուհին ամուսնացել է հայ գործարարի հետ. Լուսանկարներ

Թուրք հայտնի դերասանուհի Սոնգյուլ Օդենը, որին հատկապես մեծ ճանաչում է բերել «Մարգարիտ» հեռուստանովելը

ամուսնացել է Թուրքիայում ծնված և այնտեղ բնակվող հայի՝ Արման Բիչակչյանի (Արման Բիչակչի) հետ:

Այս մասին հայտնել է «Արևելք» լրատվականը։

Արման Բիչակչին գործարար է, աշխատում է աշխարհահռչակ հայ ոսկերիչ Սևան Բիչակչիի հետ, որին անվանում են «Մատանիների տիրակալ»:

Արմանը Սևան Բիչակչիի զարմիկն է:

Փեսացուի հայրը Պոլսի հայ հոգևորականներից է՝ Տ. Զավեն Բիչակչյանը:

Սոնգյուլ Օդենը 41 տարեկան է: 2005-ից 2007 թվականները թուրքական և արաբական հեռուստատեսությամբ ցուցադրված «Մարգարիտ» հեռուստանովելից հետո դերասանուհուն անվանել են «Արևելյան երազների թագուհի»:

Թուրք հայտնի դերասանուհին ամուսնացել է հայ գործարարի հետ

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *