Թրամփը հայտարարել է, որ հեշտությամբ կհասնի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման

Ամերիկայի Միացյալ Նահանգները հեշտությամբ կարող է հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Կիրակի օրը Նյու Հեմփշիր նահանգում իր կողմնակիցների հետ հանդիպման ընթացքում ելույթի ժամանակ այսպիսի միտք է արտահայտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է ТАСС-ը։ 

Թրամփն ասել է, որ Վաշինգտոնն աշխատում է Երևանի և Բաքվի միջև խաղաղ կարգավորման ուղղությամբ։ «Մենք ամեն ինչ կարգի կբերենք։

Դա պետք է տեղի ունենա, ինչպես ես ասում եմ, հեշտությամբ։ Հեշտ կլինի, եթե իմանում ես, թե ինչ ես անում», — ասել է ԱՄՆ առաջնորդը։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *