«Թևերը քշտած մտել են բյուջեի մեջ և 120 միլիոն դոլարի պարգևավճար են բաժանում. դա կոռուպցիա է». Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանն այսօր հարցազրույցի ժամանակ անդրադարձավ ՀՀ-ում տիրող տնտեսական իրավիճակին,

հատմեմատականներ տարավ իր և Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի ղեկավարման տարիների հետ:

«Երկիր մեդիա»-ի լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանի դիտարկմանը, թե գուցե այդ ժամանակահատվածում տնտեսական երկնիշ աճ է եղել, բայց, ինչպես նշում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համակարգը եղել է կոռումպացված:

Ի պատասխան Քոչարյանն ասաց. «120 միլիոն դոլարի պարգևավճար են բաժանել՝ օրենքով չնախատեսված: Ուղղակի թևերը քշտած, բյուջեի մեջ մխրճված 120 միլիոն դոլարի պարգևավճար են բաժանում. դա կոռուպցիա՞ է, թե՞ ոչ:

Սա ակնհայտ գողություն է բյուջեից»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *