Ժամկետային զինծառայող սերժանտը դրսևորել է բացարձակ հերոսություն․ Արծրուն Հովհաննիսյան

Ժամկետային զինծառայող սերժանտը դրսևորել է բացարձակ հերոսություն․ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մռավի լեռնաշղթայի տարածքում սերժանտը դրսևորել է բացառիկ հերոսություն և մեծ հնարամտություն․ երբ պետք է եղել, իր դիրքից նահանջել է, մոլորության մեջ է գցել հակառակորդին, սպասել է հարմար պահի, նորից հետ է գրոհել, վերցրել է դիրքը», նշել է նա։

Ֆեյսբուքյան գրառման մեջ Ա.Հովհաննիսյանը նաեւ նշել է.

«Մեր զորքերը դրսևորում են բացառիկ հնարամտություն և խելահեղ քաջություն։ Պատերազմը հաղթելու ենք ու հետո հավերժ հիշենք բազում նոր լեգենդների անուններ»։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *