Ժողովուրդը Նիկոլի հետ մի հատ էլ քայլ անի՝ կտրորի, կանցնի, ուշքի եկեք, հեռացեք…Սասուն Միքայելյան

Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, վախենում ասել` այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը. Թալինում քարոզարշավի ժամանակ ասաց ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:

Նրա խոսքով` Արցախյան ազատամարտում հաղթանակեցինք հայ քաջորդիների շնորհիվ, և այդ հաղթանակի արդյունքը պետք է տեսներ ժողովուրդը, որը նախորդ իշխանությունները չթույլատրեցին: «Մեր ժողովուրդը չհասկացավ հաղթանակի գինը, ժողովուրդը չպատկերացրեց` ինչ մարդիկ ինչի համար գլուխը դրեցին զոհասեղանին: Այսօր եկել է ժամանակը, որ այդ ամենով գնանք դեպի փայլուն ապագա»,- ասաց Միքայելյանը:

Նրա խոսքով` քաջնազարները գնացել են, և հիմա եկել է հզոր մարդկանց` գյուղացու, սովորական քաղաքացու ապրելու ու արարելու ժամանակը: Միքայելյանը նշեց նաև, որ այն, ինչ ձեռք է բերել ժողովուրդը, չպետք է զիջի ոչ ոքին:

«Տարբեր մեկնաբանություններ են լինում, կռիսական քայլեր են անում, նախկին կռիսները տարբեր մեկնաբանություններ են տալիս, որին չպետք է խաբվել»,- հավելեց նա:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *