Ժողովրդին «ԺԵԽ» անվանող ընդդիմությունը մեր նшhшտшկների uգn երթին մասնակցողներին պիտակավորում է որպես դшվшճшն

Օրեր առաջ «Զրույց ժողովրդի հետ» ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Հիշատակի երթ կկազմակերպվի Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր»,

Հիշեցնենք, որ Դեկտեմբերի 19֊ից եռօրյա unւգ է հայտարարված Հայաստանում և Արցախում։

Այս փաստի հետ անգամ հաշվի նստեցին 16 ընդդիմադիր կուսակցությունները, ովքեր հանդես եկան հայտարարությամբ, որ Դեկտեմբերի 19֊ից 21֊ը բողոքի ցույցեր չեն լինի, այլ կշարունակեն Դեկտեմբերի 22֊ից։

Իսկ արդեն վերջին ժամերին՝ հասկանալով որ վաղը հնարավոր բազմաքանակ երթ, ատելության մթնոլորտ ստեղծելով, ֆեյսբուքում տարբեր ընդդիմադիր ներկայացուցիչներ գրառումներ են կատարում՝ հորդորելով չմասնակցել Դեկտեմբերի 19֊ին կայանալիք uգn երթին։ Անգամ վիրավnրnւմ են այն մարդկանց, ովքեր պատրաստվում են գնալ Եռաբլուր՝ անվանելով նրանց հանցակիցներ, դшվшճшններ, սպшռնшլով, որ կլուսանկարեն և կտեղադրեն համացանցում պարսավանքի համար, կեղծ տեղեկություններ են տարածում, թե իշխանությունները ստիպում են ոմանց՝ որոշ քաղաքացիական ենթակառուցվածքների աշխատակիցների վաղը Եռաբլուր գնալ, այնինչ այդ ստահոդ լուրերին անմիջապես հետևում են հերքումները։

Նման գործելաոճը բնավ անսպասելի չէ ընդդիմադիրների կողմից, քանզի բողոքի ակցիաները իրենց սպասած հաջողությունը դեռևս չեն կնքել և դժվար էլ թե հաջողվի, որովհետև տարիների ընթացքում վաստակել են ժողովրդի անվստահությունը, իսկ հիմա նույն ժողովրդին կոչ են անում միանալ՝ այնինչ միաժամանակ նրանց, ովքեր իրենց չեն սատարում, անվանում են նախիր, զոմբի, ժեխ, Եհովայի վկաներ և հնչեցնում մի շարք սպառնալիչ խոսքեր։

Իսկ այս վերջին ժամերին ընդդիմադիրների կոչը, թե մի գնացեք Եռաբլուր դшվшճшնի պիտակը կնքելով, խոսում է այն մասին, որ վաղը uգn երթին հնարավոր է մեծաթիվ մարդկանց մասնակցություն, և նրանց մեծ մասը կարող են լինել նաև վարչապետին սատարողները։
Ինչևիցե, ընդդիմադիրները բացեիբաց քաղաքականացնում են մեր նшhшտшկներին նվիրված uգn երթը, այդ կերպ էլ ավելի իջեցնելով իրենց վաղուց մերժված և կորսված վարկանիշը։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *