Ի՞նչ է որոշել Մոսկվան․ Արդյո՞ք Պուտինն աջակցում է Փաշինյանին․ Ռուսաստանի ակնկալիքներն Հայաստանից

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի ներքին կյանքում, կարելի էր կանխատեսել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումներին, իշխանության հրաժարականի պահանջին և հանրահավաքային պայքարին։

Նա նշեց, որ տեղի ունեցողը և հրաժարականի պահանջները հասկանալի են, քանի որ Հայաստանի համար տեղի ունեցավ ցավալի պարտություն և՛ դիվանագիտական, և՛ ռազմական, և՛ քաղաքական, հայ ժողովուրդն աննախադեպ ծանր հարված ստացավ։

Տարասովն ասաց, որ իշխանության հնչեցրած Ղարաբաղյան ոչ մի թեզ իրեն չարդարացրեց, քաղաքականությունը, որն անհասկանալի էր բոլոր գործընկերների համար, ի վերջո, տապալվեց բոլոր հարցերում։

Նրա խոսքով, իշխանությունն առկա բոլոր սցենարներից ընտրեց վատագույնը, և դա ակնհայտ է, երբեք նման տարբերակներ չեն եղել կարգավորման բանակցային սեղանին, ՀՀ ներկայիս իշխանությունը սրանով մնաց պատմության մեջ բացասական իմաստով։

«Այնուամենայնիվ Ռուսաստանը կանգնեցրեց իրավիճակը, ինչպես միշտ, հայտնվեց փրկչի դերում, և ներկայումս Ռուսաստանի համար կարևոր է հայտարարության բոլոր կետերի իրագործումը, որից հետ պետք է սկսվի դժվար դիվանագիտական աշխատանք մնացած բոլոր հարցերի շուրջ, պետք է վերաիմաստավորվի արտաքին քաղաքականությունը, նոր ուղղություններ լինեն։

Արդեն նշմարվում է այդ դիվանագիտական աշխատանքի ապագան, այդ մասին հայտարարություն օրերս տարածեցին Լավրովը, Լը Դրիանն ու Բիգանը»,- ասաց Տարասովը։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *