Ի՞նչ է պատմում Լ. Եղիազարյանը ՊՆ նորանշանակ նախարարի մասին

Ինչպես նախօրեին հայտարարել էր Ն. Փաշինյանը, կառավարության կազմում վերադասավորումներ, պաշտոնանկություններ են սպասվում՝ ստեղծված վիճակը շտկելու համար:

Առավոտից հայտարարություններ են հանրայնացվում տարբեր ոլորտների ղեկավարների, նախարարների հրաժարականների մասին:

Հայտնի է, որ պաշտոնից ազատվել և ուրիշ կադրերով են փոխարինվել Զարուհի Բաթոյանը, Ֆելիքս Ցոլակյանը և Դավիթ Տոնոյանը: Դ. Տոնոյանի փոխարեն ՊՆ պատասխանատու պաշտոնը զբաղեցրել է Վաղարշակ Հարությունյանը: Նրա անվան հանրայնացումից հետո շատերը հիշեցին, որ նա շուրջ քսան տարի առաջ ևս նույն պաշտոնում է եղել:

Լյովա Եղիազարյանն այս առիթով գրել է. «Վազգեն Սարգսյանի զինակից ու գաղափարակից, նրա ավանդույթները շարունակող ու նրա հավատարիմ ընկեր Վաղարշակ Հարությունյանը նշանակվեց Պաշտպանության նախարար:

Ինձ բախտ է վիճակվել լինել նրա ընկերը: Սրտանց ուրախ եմ և գիտեմ, որ ամեն ինչ կանի ի պաշտպանություն և ի բարօրություն Հայաստանի: Շնորհավորում եմ Վառնազիչ ջան»,- հրապարակումն ավարտել է Լ. Եղիազարյանը:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *