Ի՞նչ ունեցվածք ունեն Փաշինյանը, Ավինյանը եւ Թորոսյանը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հրապարակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարեկան հայտարարագիրը։

2019 թ-ի ընթացքում վարչապետի աշխատանքի վարձատրություն կազմել է 11 մլն 644 հազար 725 դրամ։ Եվս 2 մլն 406 հազար 865 դրամ Նիկոլ Փաշինյանը եկամուտ է ստացել «Անտարես» ՍՊԸ-ից, ենթադրաբար, իր՝ «Երկրի հակառակ կողմը» գրքի վաճառքից։

Տարեվերջին Նիկոլ Փաշինյանն իր բանկային հաշվի վրա ունեցել է 3 մլն 333 հազար 423 դրամ և 320 դոլար գումար։ Վարչապետը նաև հայտարարագրել է 1800 դոլար և 790 հազար դրամ կանխիկ գումար։ Եվ տարվա սկզբում, և տարեվերջին կանխիկ դրամական միջոցները նույնչափ են եղել։

Նախորդ տարի Նիկոլ Փաշինյանը վաճառել է իր HYUNDAI մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը ոմն Արսեն Մանուկյանին։ 2019 թ-ի հուլիսի 16-ին ձևակերպված մեքենայի վաճառքից հասույթը կազմել է 4 մլն 550 հազար դրամ և գումարն ամբողջությամբ ավանդ է դրվել։

Նիկոլ Փաշինյանն իր անվամբ անշարժ գույք չունի, իսկ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարգրել է բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան՝ Շենգավիթ վարչական շրջանում։ Անշարժ գույքը առկա է եղել նաև տարեվերջին։

Աննա Հակոբյանը հայտարարագրում ներկայացրել է մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի 3 միջոց՝ RENAULT, NISSAN և VAZ։

Տարեվերջին Աննա Հակոբյանի բանկային հաշվին 904 հազար 863 դրամ և 182 դոլար գումար է եղել, իսկ կանխիկ՝ 1000 դոլար։

Վարչապետի տիկինը «Մեր տպարանը» և «Դարեսկիզբ» ՍՊԸ-ներից՝ կամ որ նույնն է՝ «Հայկական ժամանակ» օրաթերթից ստացել է 7 մլն 672 հազար 920 դրամ եկամուտ՝ աշխատանքի վարձատրությունից և վարձակալության դիմաց։

Վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը 2019 թ-ի վերջին իր բանկային հաշվի վրա ունեցել է 324 դոլար։ Մարիամ Փաշինյանը նախորդ տարի «Դիջիթեյն» ՍՊԸ-ից աշխատանքի դիմաց ստացել է 2 մլն 82 հազար 476 դրամ եկամուտ։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *