Իլհամ Ալիևի նախկին փեսան նշանադրվել է

Իլհամ Ալիևի նախկին փեսան քառասունամյա՝ Էմին Ագալարովն այս տարի բաժանվել է Ալյոնա Գաբրիլովայից, սակայն կես տարի անց երգչի սիրտը կրկին ազատ չէ: Ագալարովի նոր սերն Ադրբեջանի պաշտպանության նախարար Նաջմեդին Սադիկովի դուստրը՝ Ֆաթիման է:

Զույգի նշանադրությունը տեղի է ունեցել Մոսկվայում, ինչը հաստատում են միջոցառման հյուրերը: Օրեր առաջ Էմինը Մաքսիմ Ֆադեևի հետ նոր երգ են ներկայացրել՝ Ֆաթիմա: Մինչ երգը հայտնի է դառնում, Էմինը պատասխանել է հետևորդների հարցերին: Անրադառնալով անձնական կյանքին՝ նա նշել է, որ կցանկանա երրորդ անգամ ամուսնանալ:

Նշենք՝ Էմինի առաջին կինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստր Լեյլան էր: Նրանք զույգ բալիկներ ունեն՝ Ալին և Միքայելը, ինչպես նաև որդեգրված դուստր: Երկրորդ ամուսնությունից՝ մոդել Ալյոնա Գաբրիլովայի հետ, նա դուստր է ունեցել՝ հրաշք Աֆինան:

Էմինը շարունակում լավ հարաբերություններ պահպանել նախկին կանանց հետ և հոգ տանել բալիկների մասին:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *