Իմ անունը Ձեզ ոչինչ չի ասի. Չեմ փորձի Ձեզ խորհուրդ տալ, շատ խորհուրդներ տվող կլինեն, բայց ցանկության դեպքում՝ ուրախ կլինեմ, որ կարդայիք դիտարկումներս…Ստեփան Գրիգորյանի նամակը` Ծառուկյանին

Ստեփան Գրիգորյանը գրել է. Հարգելի պարոն Ծառուկյան: Գրում է Ձեզ Ստեփան Գրիգորյանը ։ Իմ անունը Ձեզ ոչինչ չի ասի , քանի որ ես մի հասարակ Եւ շարքային, բայց պատվով՝ Հայ մարդ եմ: Նախ, մինչ նամակիս բուն իմաստին անցնելը, ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Ձեր կուսակցության ՝ 5 պատգամավորների կողմից երաշխավորագիր տալու, նախկին մա հապատժի ենթարկվածիս, ասել է թե՝ ցմա հ դա տապարվածիս վաղաժամկետ ազատվելու համար ։

Պարոն Ծառուկյան, պարզապես չգրել չէի կարող , քանի որ ինչպես ասում են, մարդ պիտի բացարձակ տգետ պիտի լինի և չտեսնի Ձեր արած աշխատանքները պետության համար: Պետության և ժողովրդի համար շատ լավ բաներ եք անում և Ձեզ կորցնել պարզապես չի կարելի, հետևաբար և, որոշեցի գրել իմ մտահոգությունը, իմ դիտարկումները։ Չեմ փորձի Ձեզ խորհուրդ տալ , քանի որ Ձեզ շատ խորհուրդներ տվող կլինեն, բայց ցանկության դեպքում՝ ուրախ կլինեմ, որ կարդայիք դիտարկումներս։

Գնահատելով Ձեր վաստակը՝ ուզում եմ 5 րոպե մտովի վերհիշեք Ձեր կողքին կանգնող 16 կուսակցությաների «լիդերներին» , ովքե՞ր են դրանք ։ Դե, ՀՀԿ–ին շատ լավ գիտեք , և իրենց կողմից հարվ ածն էլ եք հիշում , որը շատտտտ ցավոտ էր, իսկ դաշնակների համար՝ կասեմ, որ իրենք իրենց իսկ խորտակեցին։ Խորտակեցին այն օրից, երբ Քոչարյանի մոտ «կնոպկա» սեղմող աշխատեցին։

Վանեցյանի պահով ասեմ, որ Ձեր ամբողջ կյանքը ապրելով ՀՀ-ում , Վանեցյան ազգանունով մարդ չէիք ճանաչում, իսկ Վանեցյանի պես՝ ԱԱԾ–ի աշխատակից հարյուրներով կան այնտեղ։ Մնացածներն անհայտ են, և բոլորն էլ ակնկալում են Ձեր ֆինանսական ռեսուրսներով, իմիջով փռից տաք կարկանդակ ուտել , որը չի ստացվելու ։ Չէի ցանկանա , որ Դուք ՝ Ձեր ներկայությունը լինի այդ ոչ ու փուչ անձանց կողքին , բայց կխնդրեմ շրջվեք և տեսեք ովքեր են քեզ շրջապատելլլ , առնետներ , բորենիներ և ձրիակներ ։

Պարոն Ծառուկյան իմ խորհուրդը հետևյալն է․ լուծարեք Ձեր կուսակցությունը , անիմաստ կուսակցությունը պահելու համար հարյուր–հազարավոր դոլարներ են վատնվում ։ Դուք Վարդանյանների պես գործարար մարդ եք , կենտրոնացեք՝ ավելի զարգացնելով բիզնեսը, որը և՛ Ձեզ համար, և՛ Պետության համար հրաշալի է ։ Եվ ձեր վաստակած գումարներով, ընտանյոք հանդերձ շրջեք աշխարհով մեկ, վայելեք կյանքը , բարեգործությունը ընդլայնեք և այդպես գեղեցիկ ապրեք ։

Մոռացեք քաղաքականության մասին, դա ձեզ ընդանրապես պետք չի ․ բնականաբար, Ձեր կողքից կչքվեն այդ քամելյոնները, պաշտոներին ձգտող թալա նչիները որոնք երկիրը կառուցելու փոխարեն տզրուկի պես կպնում են ժողովրդի ջանին:

Ձեր նման քայլով դրանք կհայտնվեն լուսանցքից այն կողմ և կկորեն ինչպես որ ծլել էին , իսկ այն երկու քաղաքական առնետ կուսակցություներն էլ թող իրար հոշ ոտեն (ՀՀԿ–ն և Դաշնակը) ։ Ժողովուրդն էլ կսկսի իր հունի մեջ ընկնել աշխատել և հանգիստ ապրել ։ Հ․Գ․ Պարոն Ծառուկյան Ձեզ աշխատավոր ժողովուրդը հարգում է

որպես գործարար, իսկ որպես քաղաքական գործիչ՝ ոչ մի դեպքում։ Եվ եթե Ձեր ձեռքերը շղթ այված չեն և Դուք պարտավորվածություն չունեք, չունեք «մութ և գաղտնի անցյալ», որի մասին գիտեն Քոչարյանը և Սերժը , որոնք պարտադրում են մնալ «քաղաքականության» մեջ ,

ապա նորից եմ ասում՝ թքեք քաղաքականության վրա և ապրեք ուրախ և երջանիկ։ Ու ոտքով ՝ առանց թիկնապահների, շրջեք ժողովրդի մեջ։ Եթե այսօր ունեք 3 թոռնիկ, ապա շատ շուտով կլինեն 13 կամ 23 և թոռնիկներիդ ձեռքը բռնած՝ կշրջեք աշխարհով մեկ ։ Հա՛, ասեմ՝ այդ Ձեր ներկայիս կողքի կանգնածները ճանաչում են Ձեզ այնքան, որքան ես Ձեզ ։ Կներեք բայց պիտի ասեմ , որ Ձեզ չի սազում գնալ անժո սաթոների դուքան ։ Գ.Ս

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *