«Իմ Դավիթն արդեն զինվոր է». Արա Գևորգյանի որդին զորակոչվել է բանակ

Երգահան Արա Գևորգյանի որդին զորակոչվել է բանակ: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Իմ Դավիթն արդեն Զինվոր է։ Աստված պահապան մեր զինվորներին ու մեր չքնաղ երկրին»,-գրել է Գևորգյանը:

Հավելենք, որ Արա Գևորգյանը սովորել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում: 1970-1980 թվականներին սովորել է Երևանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարանում, 1983-1987 թվականներին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի փողային գործիքների և էստրադային բաժնում։ 1987-1989 թվականներին նույն ինստիտուտում դասավանդել է դիրիժորություն և հանդիսացել ինստիտուտի երաժշտական խմբի ղեկավարը։ 1992-1999 թվականներին եղել է Հայաստանի Ազգային հեռուստատեսության «3-րդ ալիք» ծրագրի երաժշտական ղեկավարը։ 1983 թվականից նվագել է «Ռալլի» նվագախմբում, մասնակցել է մի շարք փառատոների բազմաթիվ երկրներում։

2001 թվականին հեղինակային համերգ է ունեցել Հայաստանում՝ Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի առթիվ։ 2005 թվականին, Հայոց Մեծ Եղեռնի 90-ամյակի առթիվ, նրա գրած «Ադանա» երգը թարգմանվել և ձայնագրվել է 20 լեզուներով ու հնչել Ծիծեռնակաբերդում՝ տարբեր երկրներից ժամանած հայտնի երգիչների կատարմամբ։ Հետագայում ակցիան շարունակվել է ԱՄՆ-ի քաղաքներում։ 2005 թվականին հիմնադրել է 40 երաժիշտներից բաղկացած ժողովրդական գործիքների նվագախումբ, որը հետագայում դարձել է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ։

Գրել է տարբեր ֆիլմերի երաժշտություն՝ «Քրմուհի», «Խնկարկում», «Յար խուշտա» և այլն, ներկայացումների՝ «Բարի գալուստ», «Կռունկներ ետ դարձեք» և այլն, աշխարհի տարբեր սպորտային միջոցառումների համար։ Ընտրվել է Կանադայի միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *