Իմ տղուն Սասնա Ծռերը չեն սպանել․ սպանված ոստիկանի հայրը մանրամասներ է ներկայացնում (Տեսանյութ)

Իմ տղուն Սասնա Ծռերը չեն սպանել․ սպանված ոստիկանի հայրը մանրամասներ է ներկայացնում

Այս մասին ասաց սպանված ոստիկան Յուրա Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը։

Տեսանյութը ստորև

ՊՊԾ գնդի գրավման 13-րդ օրը՝ 2016 թվականի հուլիսի 30-ին սպանված 30-ամյա ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը, նախօրեին աղմկոտ հայտարարություն է արել դատարանում՝ նշելով, որ որդուն ոչ թե «Սասնա ծռեր» խմբի անդամներն են սպանել, այլ՝ ոստիկանները:

Ոստիկանի սպանության մեջ մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը, նա մեղադրվում է նաեւ ՊՊԾ գնդի փոխհրաձգության ժամանակ մահացած Արթուր Վանոյանի սպանության մեջ:

Յուրի Տեփանոսյանի սպանությունից հետո մշտապես «Սասնա ծռեր» խմբի անդամներն ու նրանց հարազատները հայտարարել են, թե Սմբատ Բարսեղյանը չէր կարող սպանել Տեփանոսյանին: Դեպքից հետո «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը տեղեկացրել էր, որ իրենք Յուրի Տեփանոսյանի սպանության հետ որեւէ առնչություն չունեն։ Ավետիսյանն ընդգծել էր նաեւ, որ այն վայրը, որտեղ սպանության պահին գտնվել է Տեփանոսյանը, իրենց համար տեսանելի չի եղել։ Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Յուրի Տեփանոսյանը սպանվել էր դիպուկահարի կրակոցից։ Ոստիկանությունը նաեւ տեսանյութ եւ լուսանկար հրապարակեց ՊՊԾ գնդի տանիքից, որում պատկերված էր «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը: Ոստիկանության հրապարակած տեսանյութն ու լուսանկարը եւս քննարկումների մեծ ալիք բարձրացրեց:

Ըստ դատաբժշկական փորձաքննության՝ Յուրի Տեփանոսյանի մահը վրա է հասել ողնուղեղի դիֆուզ վնասվածքային ախտահարումից՝ ողնաշարի պարանոցային հատվածի եւ գանգի դիմային հատվածի համակցված հրազենային, գնդակային, կույր վիրավորում ստանալու հետեւանքով, որն էլ գտնվում է ուղղակի պատճառական կապի մեջ՝ մահվան հետ: Հատկանշական է, որ բացի հրազենային վիրավորումից, Յուրի Տեփանոսյանի մարմնի վրա հայտնաբերվել է նաեւ սալջարդ, որը եւս պատճառվել է կենդանության օրոք՝ մահվանից անմիջապես առաջ սուր եզր ունեցող կույր առարկայով: Այս վնասվածքն առողջության համար թեթեւ վնասի հատկանիշներ չի պարունակել:

Վահրամ Տեփանոսյանը երեկ մեր զրույցում պնդեց իր այն հայտարարությունը, որ որդուն ոստիկաններ են սպանել:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *