Ինձ համար շատ կարևոր է, որ իմ ելույթով քաջալերեմ իմ ժողովրդին… Եւ ես ուզում եմ, որ… Գեղասահորդուհի 13-ամյա Ադելիա Պետրոսյանի ցնցող խոսքը իր արմատների և հայ ժողովրդի մասին

13-ամյա Ադելյա Պետրոսյանը «Արցախ» ստեղծագործության ներքո զբաղեցրել է 2-րդ տեղը Ռուսաստանի գավաթի վերջին փուլում: Անդրադառնաով իր ծագմանը՝ նշել է. «Հորս կողմից ես հայուհի եմ: Ինձ համար շատ կարևոր է սահելու ընթացքում ուրախացնել իմ ժողովրդին, որի արյունը հոսում է երակներումս, ու որ Արցախը վերադարձվի Հայաստանին»,- ասել է գեղասահորդուհին։

Ռուսաստանի առաջնությանը մասնակցած ռուսաստանցի ծագումով հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը խոստովանել է, որ ուզում է իր հաղթանակները նվիրել պատմական հայրենիքին: Այս մասին գրում է sport-express.ru կայքը:

«Իմ կարճ ծրագրի երաժշտությունը գրել է հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանը, ես հայրիկիս կողմից հայ եմ: Վերջերս Հայաստանը պարտվեց պատերազմում եւ զիջեց Արցախը։

Ինձ համար շատ կարևոր է, երբ ես սահում եմ, իմ ելույթով քաջալերեմ իմ ժողովրդին, որի արյունը հոսում է երակներումս, և որ Արցախը վերադարձվի Հայաստանին: Ցավոք, ես ինքս Արցախում չեմ եղել, սակայն ցանկանում եմ սառույցի վրա հաղթել՝ ի պատիվ իմ երկրի: Բացի այդ, բոլորովին վերջերս հայկական արմատներով տատս մա հացավ, երբ ես պատրաստում էի այս ծրագիրը:

Եվ սա ևս կարևոր է ինձ համար: Ես ուզում եմ, որ բոլորը տեսնեն, թե որքան լավ է բեմադրվել այս ծրագիրը Դանիիլ Մարկովիչ Գլեյխենգաուսի կողմից, որքանով եմ դա լավ անում», – ասել է Պետրոսյանը: Պետրոսյանը մրցաշարում գրա վել է երկրորդ տեղը: Իր ծրագրում նա ընդգրկել է ելույթ՝ «Արցախ» երաժշտության ներքո, որը խորհրդանշում է Արցախի պա յքարը:»

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *