Ինձ հերթական անգամ որոշ կայքեր թաղել էին. Զառա Արամյանի հուզիչ ու բարկացած գրառումը

Սիրված ու ճանաչված դերասանուհի, հաղորդավարուհի Զառա Արամյանը հուզիչ գրառում է արել:

Նա գրառման մեջ գրել է, որ դեռևս առավոտից իրեն պարբերաբար զանգել են հարազատ ու մտերիմ մարդիկ՝ իմանալու նրա որպիսությունը:

Ի վերջո շարունակական տարօրինակ զանգերի պատճառը հայտնի է դարձել: Պարզվում է կայքերից մեկը լրատվություն է տարածել Զ. Արամյանի մահվան մասին, ինչն էլ կարդացել ու անհանգստացել են նրա մտերիմներն ու հարազատները:

Այդ մասին նրան հայտնել է իրեն զանգած մտերիմներից մեկը, ով համարձակություն ու հումոր է ունեցել այդ մասին անթաքույց խոսելու:

Զ. Արամյանը տվյալ արատավոր իրողությունը բացատրում է փակման եզրին կանգնած կայքերի բարձր դիտելիություն ապահովելու ցանկությամբ, սակայն արտահայտում է նաև իր խիստ բացասական վերաբերմունքն երևույթի առնչությամբ:

Հայտնելով, որ ինքը գրառումն անում է սթափ դատողությամբ ու առողջ մտքով՝ խնդրում է դադարեցնել այդօրինակ հրապարակումներ անելու մոլուցքը՝ նշելով, որ ինքն իրեն լավ է զգում:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *