«Ինձ մի տղամարդ ուղևոր պարտադրեց, որ կողք անցնեմ». քաշքշուկ և վիճաբանություն թիվ 35 երթուղայինում

Ֆեյսբուքյան օգտատեր Նարե Հովհաննսիյանն ահազանգում է, որ վարորդը 35 համարի երթուղայինի դիմացի նստատեղին փորձել է երկու ուղևոր նստեցնել։

«Սա է մերօրյա Երևանը․․․նստել եմ 35 համարի երթուղայինի դիմացի նստատեղին։ Ինձ մի տղամարդ ուղևոր պարտադրեց, որ կողք անցնեմ, որպեսզի ինքը նստի։ Նույնը պահանջեց վարորդը։ Ես ասում եմ՝ ցույց տվեք պարետի նոր որոշումը, իմ իմացած որոշմամբ՝ չի թույլատրվում 2 ուղևոր փոխադրել վարորդի կողքին։ Վարորդը ցույց չի տալիս Պարետի նոր որոշումը, որով թույլատրվում է երթուղային տաքսու դիմացի նստատեղերին երկու ուղևոր փոխադրել, փոխարենը հարձակվում են ինձ վրա և իջեցնում տրանսպորտից։ Սա միջադեպի վերջն է, նկարել եմ, որովհետև ինձ վրա ֆիզիկական բռնություն գործադրելու ռիսկ կար։ Տեղում ոստիկանություն եմ կանչել»,- գրել է նա։

Մեկ այլ գրառմամբ օգտատերը հայտնել է․

«Այսօր 35 համարի երթուղային տաքսում տեղի ունեցած միջադեպի առթիվ ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում բացատրություն եմ գրել՝ հստակ պահանջ ներկայացնելով, որ վարորդին իրազեկեն պարետի որոշումների մասին, հարկադրեն, որպեսզի իր գործառույթների շրջանակում պահպանի պարետի որոշումներով հաստատված կանոնները, իսկ այդ կանոնները խախտելու դեպքում օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվի, նաև ինձանից ներողություն խնդրի՝ ինձ վիրավորելու և ինձ հետ կոպիտ խոսելու հետ։ Բացատրություն գրելուց հետո ասացին, որ վարորդը ևս ոստիկանությունում է։

Ինձանից ներողություն խնդրելու պահանջը տեղում կատարվեց։ Ինձ համար հոգեբանորեն շատ դժվար էր լսելը, թե ինչպես է իմ հայրիկի տարիքի մարդը ինձանից խեղճացած ներողություն խնդրում։ Ես ևս վարորդից ներողություն խնդրեցի, որ իրեն նման իրավիճակի մեջ եմ դրել, բայց հանգամանալից բացատրեցի, որ անկախ անձնական որևէ անհարմարությունից՝ իմ գերանհանգստոթյունը վարակվելու բոլոր հնարավոր ռիսկերը կանխելն է։

Ոստիկանների ներկայությամբ խոստավոնեց, որ ուղևորների նստեցման և փոխադրման վերաբերյալ որևէ նոր փոփոխություն չկա պարետի որոշման մեջ տեղի չի ունեցել, ինչը նշանակում է, որ առաջին նստատեղում երկրորդ ուղևորին տեղ չտալո իմ պահանջը եղել է օրինական։ Հիշեցրեցի, որ իմ խոսքին լրջությամբ չի վերաբերվել և հրահանգել է իջնել երթուղայինից, ասացի, որ ուղևորին տրանսպորտից անհիմն իջեցնելու իրավունք ինքը չունի և հիշեցրեցի, որ ես սկսել եմ նկարահանել այն պահից սկսած, երբ բռնության ենթարկվելու վախ է առաջացել իմ մեջ, ինչի նախադրյալները կային։

Իմ նկատմամբ ագրեսիան շատ պարզ երևում է տեսանյութի մեջ։ Իհարկե, ասացի, որ ես շարունակելու եմ օգտվել այդ երթուղայինից և նշեցի, որ այսուհետ ոչ թե նման տհաճ վիճաբանության կամ խոսակցության մեջ եմ մտնելու, այլ խախտումը տեղում արձանագրելու եմ և տեղում դիմելու եմ ոստիկանություն։ Մենք իրար հասկացանք․․․ոստիկանությունը բավականին օպերատիվ արձագանքեց, հուսով եմ՝ մինչև վերջ հետևողական կլինեն ․․․ »։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *