«Ինձ և Մյուս Փորձառու Գեներալներին Արգելել Են Մտնել Հրամանատարական Կետ»․ Սեյրան Օհանյանի Տեսանյութը

Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը որոշ մանրամասներ է ներկայացրել պատերազմից և իր գործունեությունից: «Ես և գեներալ Խաչատուրովը պատերազմի առաջին օրը գնացել ենք ՊՆ, երկու օր շարունակ մեզ չընդունեցին։ Ես որոշեցի ինքնակամ մեկնել Արցախ՝ աջակցելու ՊԲ-ին, ներկայացա Արայիկ Հարությունյանին, ապա մեկնեցի հրամանատարական կետ։

Սեպտեմբերի 30-ին ես արդեն պնդում էի, որ ՀՀ և Արցախի իշխանությունները պետք է ամեն ինչ անեն՝ վերականգնեն բանակցային գործընթացը։

Վարչապետը որոշել էր, որ փորձառու գեներալներն իրավունք չունեն հրամանատարական կետ այցելելու, Արայիկ Հարությունյանն ինձ անձամբ արգելեց գնալ այնտեղ»,- ասել է Օհանյանը:

Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ իրեն արգելվել է մասնակցել ռազմական գործողությունների ծրագրմանը, փոխարենն առաջարկել են զորահավաքային, աշխարհազորային ռեսուրսի հարցերը հոգալ. «Ես իմ նախաձեռնությամբ աջակցություն եմ ցուցաբերել Շուշիի աշխարհազորի ձևավորմանը»,- նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *