Ինչի՞ն է միտված լինելու Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումը

Ինչի՞ն է միտված լինելու Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումը
«Տվյալ պարագայում ես չեմ տիրապետում, բայց, ընդհանուր առմամբ, արձանագրում եմ, որ այսօր օրակարգի համար մեկ խնդիր է դրված միջնորդների կողմից, որպեսզի լինի հրադադար, որը կպահպանվի»,

— այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպումն ինչի՞ն է միտված լինելու։ Խոսելով ՀՀ ԱԳ նախարարի՝ ԱՄՆ կատարելիք այցի կարևորության մասին՝ Շավարշ Քոչարյանը նշեց․

«Հանդիպումը կարևոր է նրանով, որ այսօր 3 համանախագահներից առավել ակտիվ են Ռուսաստանը, Ֆրանսիան, և հիմա ամերիկյան կողմի միանալն էլ կարևոր է։ Այսինքն՝ մենք պետք է գիտակցենք, որ տվյալ պարագայում օրակարգում մեկ հարց է երեք համանախագահների մոտ էլ՝ որպեսզի ոչ միայն հայտարարվի հրադադար, այլ այդ հրադադարը իրականացվի։

Պատահական չէ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փակ քննարկումը, որը դրան էր ուղղված, որպեսզի երաշխավորված լինի, չլինի, որ անընդհատ հայտարարվում է այսինչ ժամից հրադադար ու խախտվում է»,

— ասաց Շավարշ Քոչարյանը։ Ըստ նրա՝ 3 համանախագահներն ունեն մեկ մանդատ, այն է՝ նպաստել, որ կողմերը փոխզիջումների միջոցով հասնեն ընդհանուր հայտարարի։ Իսկ երկրորդ մանդատը կապված է նրա հետ, որ իրենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են, թույլ չտան, որ վերսկսվեն ռազմական գործողությունները,

ինչպես վերսկսվեց 2016 թվականին և հիմա։ Քոչարյանի խոսքով՝ սա նրանց համար ահազանգ պետք է լինի։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *