Ինչպե՞ս են իրենց առաջնեկին դպրոց ճանապարհել Աստղիկ և Նարբե Պողոսյանները

Օրվա լրահոսն այսօր առավելաբար առաջին դասարանցիներին է վերաբերում, քանի որ այսօր տրվել է նրանց ուսումնառության արտակարգ մեկնարկը: Շատ ծնողներ իրենց բալիկներին առաջին անգամ են դպրոց ճանապարհում:

Առաջին անգամը լրացուցիչ հույզեր ու երջանիկ սպասումներ է ենթադրում, քանի որ ուսումնառության մեկնարկը ծնողների համար բազմախորհուրդ նշանակություն ունի:

Այս տարի արտակարգ ուսումնառության մեկնարկ է եղել նաև Աստղիկ ու Նարբե Պողոսյանների առաջնեկի՝ Մոնթեի համար: Մոնթեն, ավարտելով մանկապարտեզը, այսօր առաջին անգամ դպրոց է գնացել:

Իր սոցհարթակում հանրայնացնելով իրենց ընտանեկան լուսանկարը, որում խորհրդանշական ու կարևոր օրվանից մի հատված է պատկերված, Աստղիկ Ալավերդյանը գրել է, որ Մոնթեն իրականում շատ ուրախ է եղել, բայց ոչ մի նկարում չի երևում նրա ուրախությունը, որովհետև նա նկարներում չի ժպտում:

Նշենք, որ զույգը երկու բալիկ ունի՝ տղա և աղջիկ: Մոնթեն ծնվել է վեց տարի առաջ հենց սեպտեմբերի մեկին, իսկ առաջին դասարան համավարակի քմահաճույքով գնում է սեպտեմբերի 15-ին:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *