Ինչպե՞ս է մայրը «փախցնում» երեխային պայթյունի բեկորներից

Համացանցում շարունակվում են տարածվել Բեյրութի նավահանգստի` երեկ տեղի ունեցած պայթյունի կադրերը: Ականատեսները համացանցում հրապարակում են նոր կադրեր տարբեր տարածքներից:

Ըստ լիբանանյան լրատվամիջոցների` պայթյունը զգացվել է Բեյրութի տարբեր հատվածներում: Պայթյունի բեկորները տարածվել են մի շարք թաղամասերում` վնասելով շինություններ և թափանցելով բնակելի տարածքներ: Ստորև ներկայացված տեսանյութում երևում է, թե ինչպես է մայրը տան պատուհանի մոտից փախցնում երեխային բեկորներից: Մյուս տեսանյութում երևում է, որ պայթյունի ալիքից փլվում է եկեղեցու առաստաղը:

Այս պահի դրությամբ հայտնի է 100-ից ավելի զոհերի և 4 հազարի հասնող վիրավորների մասին: Վիրավորների և զոհերի թվում կան նաև լիբանանահայեր:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *