Ինչպես են հրեա մայրերը դաստիարակում իրենց երեխաներին․ 6 ոսկե կանոն

Հրեաները շատ են դողում իրենց երեխաների համար: Երջանիկ մանկությունը և երեխաների բարօրությունը նրանց համար ազգային գաղափար է:

Ամենայն հավանականությամբ, դաստիարակության այս սկզբունքներն օգնում են մեծահասակներին՝ հետագայում լինել ինքնավստահ, նպատակաուղղված և իրենց համարավետ զգալ այս կյանքում:

1. Իմ երեխան ոսկի է: Ուղղակի երբեմն հիմարություններ է անում: Հրեա մայրը ոչ միայն չի ասի, այլ նույնիսկ չի էլ մտածի, որ իր երեխան վատն է: Մենք նրանից կլսենք. «Ինչպե՞ս այսպիսի հիասքանչ տղան կարող է այսպիսի հիմարություն անել»: Չլսելը, չարաճճիությունը հատուկ է երեխաներին: Իսկ երեխաներին անընդհատ քննադատելը նրա մոտ բարդույթներ կառաջացնի: Դրա համար էլ երեխան միշտ լավն է: Վատ կարող է լինել միայն նրա արարքը: Դաստիարակության նպատակն այդ արարքի պատճառը գտնելը և դրանից ազատվելն է:

2. Երեխային կարելի է ամեն ինչ, բացի նրանից, ինչ նրան չի կարելի: Հրեական ընտանիքներում երեխաներին շատ բան են թույլատրում, մանրուքների համար չեն կշտամբում, փոքրիկ զանցանքների վրա ուշադրություն չեն դարձնում: Բայց կան բաներ, որոնք երբեք և ոչ մի պայմանում չի կարելի անել: Դա վերաբերում է մեծերի նկատմամբ հարգանքին, ուսմանը, առողջությանը և այլ կարևոր բաների: Այդ արգելքները շատ չեն, բայց անխախտ են:

3. Աշխարհը պետք է իմանա, թե ինչ հիասքանչ է իմ երեխան: Պետք է գովաբանել երեխային և հպարտանալ նրանով ոչ միայն՝ երկուսով եղած ժամանակ, այլ նաև՝ ընկերների, ծանոթների, մոտիկների հետ զրուցելիս: Դա շատ նորմալ է հրեա ծնողների համար: Երեխային հնարավորություն տվեք հասկանալու, որ Դուք հպարտանում եք իրենով, և նա կաշխատի Ձեզ ավելի շատ ուրախացնել:

4. Եղիր երջանիկ քո ընտանիքում, որպեսզի երեխան երջանիկ լինի իր ընտանիքում: Հրեական ընտանիքում երեխային մի բանը շատ չեն կրկնում, չեն նախատում: Նրան ուղղակի լավ օրինակ են ցույց տալիս: Երեխան միշտ հետևում է Ձեր արարքներին և ընդունում է դրանք: Ցանկանում եք երեխային սովորեցնել ուրախանա՞լ կյանքով, ինքնե՛րդ ուրախացեք: Ցանկանում եք, որ նա երջանի՞կ ապրի, ինքներդ երջանիկ եղեք:

5. Ծնող լինելը մի ամբողջ գիտություն է: Երեխաներին հրեական ընտանիքում դաստիարակում են այնպես, որպեսզի նրանք լավ ծնող մեծանան: Խաղերի միջոցով դրվում են ծնող լինելու հիմքերը, իսկ դպրոցում և սինագոգում դասավանդում են ծնող լինելու կուրսեր:

6. Երեխան պետք է զբաղված լինի: Այդ դեպքում քիչ ժամանակ կմնա հիմարություններ անելու համար: Հրեա երեխաները շատ փոքր հասակից սովորում են միշտ զբաղված լինելուն: Դա օգնում է նրանց մեծանալ նպատակասլաց և համառորեն աշխատել իրենց երազանքների իրականացման ուղղությամբ:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *