Ինչպես է արկն ընկնում Հայաստանն ու Արցախը կապող կամուրջը՝ Հակարի գետի վրա

Ինչպես է արկն ընկնում Հայաստանն ու Արցախը կապող կամուրջը՝ Հակարի գետի վրա

Ադրբեջանական ԶՈՒ թիրախավորում է քաղաքացիական ենթակառուցվածքները և քաղաքացիական բնակչությունը, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Կադրերում երևում է, թե ինչպես է արկն ընկնում ՀՀ և Արցախը կապող կամուրջը Հակարի գետի վրա:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 2-ի ժ. 12-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 158 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 1750 զոհ ունի, 2700 վիրավոր։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *